Մատչելիության հղումներ

HRW-ն Բաքվին կոչ է անում վերջ տալ գրողի դեմ արշավին


Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլի, Բաքու, 7-ը փետրվարի, 2013թ.

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլի, Բաքու, 7-ը փետրվարի, 2013թ.

Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի ահաբեկման թշնամական արշավը գրող Աքրամ Այլիսլիի դեմ, այսօր հայտարարել է Human Rights Watch-ը։

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում նշվում է, որ Այլիսլիի «Քարե երազանքներ» վեպը մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում, քանի որ դրանում նկարագրված են ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ գործադրված բռնությունները 1920-ական թվականներին եւ խորհրդային դարաշրջանի ավարտին, երբ երկու երկրները ներքաշվեցին զինված հակամարտության մեջ։

Human Rights Watch-ը ներկայացնում է գրողի նկատմամբ նրա հայրենիքում սանձազերծված արշավի մանրամասները, այդ թվում կառավարամետ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիեւի երեկվա հայտարարությունը, թե կուսակցությունը 10 հազար մանաթ (մոտ 12.7 հազար դոլար) է խոստանում Այլիսլիի ականջի համար։

«Ադրբեջանի իշխանությունները Աքրամ Այլիսլիին պաշտպանելու պարտավորություն ունեն, մինչդեռ գլխավորում են նրան ահաբեկելու ջանքերը` վտանգի ենթարկելով նրան ցեխ շպրտելու եւ թշնամական հռետորաբանության արշավով», - ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը։

Human Rights Watch-ը շեշտում է նաեւ, որ օտարերկրյա կառավարությունները եւ միջկառավարական կազմակերպությունները, որոնց Ադրբեջանը անդամակցում է, պետք է հստակ արտահայտվեն ահաբեկման այս արշավի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG