Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան ածխահանքում պայթյունից 18 մարդ է զոհվել


Ռուսաստան - Շտապ բուժօգնության ավտոմեքենաները «Վորկուտինսկայա» ածխահանքի մոտ, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, Կոմի հանրապետություն, 11-ը փետրվարի, 2013թ.

Ռուսաստան - Շտապ բուժօգնության ավտոմեքենաները «Վորկուտինսկայա» ածխահանքի մոտ, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, Կոմի հանրապետություն, 11-ը փետրվարի, 2013թ.

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ` երկրի հյուսիսում, Կոմի հանրապետությունում ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 18 հանքափոր է զոհվել, եւս 3 մարդ վիրավորվել է:

Նախնական տեղեկություններով` պայթյունը առաջացել է մեթան գազից:

Ածխահանքը, որում տեղի է ունեցել պայթյունը, պատկանում է «Սեվերստալ» ընկերությանը, որը Ռուսաստանի լեռնահանքարդյունաբերող առաջատար ձեռնարկություններից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG