Մատչելիության հղումներ

Շուրջ 60 վրացական ընկերություններ պատրաստ են գինի եւ հանքային ջուր արտահանել Ռուսաստան։

Այդ ընկերությունների ցանկը արդեն ներկայացվել է ռուսաստանյան «Ռոսպոտրեբնադզոր»-ին, այդ ընկերությունները նույնիսկ անցել են համապատասխան ստուգումներ եւ հիմնականում համապատասխանում են ներկայացված պահանջներին, այսօր լրագրողներին հայտնել է Վրաստանի գինու ազգային գործակալության ղեկավար Լեւան Դավիթաշվիլին:

Վրացական գինու առաքումը Ռուսաստան կասեցվել էր 2006 թվականից՝ քաղաքական պատճառներով, եւ օրեր առաջ սկսվել էին բանակցություններ` համագործակցությունը այդ ոլորտում վերականգնելու հարցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG