Մատչելիության հղումներ

Բաքվից ոչ հեռու ռազմական ուղղաթիռ է ծովն ընկել


Ադրբեջան - Ուղղաթիռը թռչում է Կասպից ծովի վրայով, արխիվ

Ադրբեջան - Ուղղաթիռը թռչում է Կասպից ծովի վրայով, արխիվ

Այսօր առավոտյան Բաքվից ոչ հեռու` Շիխովո ավանի մերձակայքում, Կասպից ծովն է ընկել Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռը։ Այդ մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` զոհվել են ուղղաթիռի անձնակազմի բոլոր երեք անդամները, նրանցից մեկի մարմինը հայտնաբերվել է, որոնողական աշխատանքները շարունակվում են։

Նախնական տվյալներով, ավիաաղետի պատճառը վատ տեսանելիությունն է` պայմանավորված թանձր մառախուղով։ Ըստ ականատեսների` ուղղաթիռի վայր ընկնելու պահին պայթյուն է լսվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG