Մատչելիության հղումներ

«Պզոն» դատապարտվեց երեք տարվա ազատազրկման


ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները ուղեկցում են Արմեն Ղազարյանի հանցախմբի ձերբակալված անդամներին, Նյու Յորք, 13-ը հոկտեմբերի, 2010թ.

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները ուղեկցում են Արմեն Ղազարյանի հանցախմբի ձերբակալված անդամներին, Նյու Յորք, 13-ը հոկտեմբերի, 2010թ.

Հայազգի «օրենքով գող» Արմեն Ղազարյանը դատապարտվել է ամերիկյան դատարանի կողմից, հաղորդում է BBC-ն։

«Պզո» մականունով հայտնի 48-ամյա Ղազարյանը ձերբակալվել էր 2010 թվականի հոկտեմբերին մի քանի տասնյակ այլ անձանց հետ` կեղծ փաստաթղթերի միջոցով առողջապահական համակարգից ավելի քան 163 միլիոն դոլար կորզելու համար:

Նյու Յորքում Մանհեթենի դաշնային դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել Ղազարյանին, ինչպես նաեւ երեք տարվա հսկողություն է սահմանել ու 60 հազար դոլարի տուգանքի է ենթարկել:

Արմեն Ղազարյանը ամիսներ առաջ դատարանում ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG