Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը կրկին այցելել է Պարույր Հայրիկյանին


Սերժ Սարգսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում այցելում է Պարույր Հայրիկյանին, Երեւան, 1-ը փետրվարի, 2013թ.

Սերժ Սարգսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում այցելում է Պարույր Հայրիկյանին, Երեւան, 1-ը փետրվարի, 2013թ.

Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ այցելել է նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանին՝ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում։

Նախագահը այցելել է հիվանդանոց առավոտյան՝ մինչեւ Հայրիկյանի Սահմանադրական դատարան դիմելը։

Ինչպես փոխանցում է Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը, այցելության ժամանակ զրույցը բացառապես ընթացել է Հայրիկյանի առողջական վիճակի շուրջ։

Ըստ Հայրիկյանի փաստաբանի, թեկնածուն այժմ հիվանդանոցում է եւ դեռ թեւի շրջանում ցավեր ունի։

Առաջին անգամ Սերժ Սարգսյանը Պարույր Հայրիկյանին հիվանդանոցում այցելել էր փետրվարի 1-ին՝ ԱԻՄ-ի առաջնորդի դեմ կատարված մահափորձի հաջորդ օրը։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG