Մատչելիության հղումներ

logo-print
18-29 տարեկան ամերիկացիների 67 տոկոսը Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերեր են։

Ամերիկյան Pew հետազոտական կենտրոնը հրապարակել է օգտատերերի շրջանում իր անցկացրած հարցման արդյունքները։ Ուսումնասիրությանը մասնակցած երիտասարդների գրեթե կեսն ասել է, որ նախորդ տարիների համեմատ Ֆեյսբուքում ավելի քիչ ժամանակ է անցկացնում։ 20 տոկոսն ասել է, որ մի ժամանակ օգտվել է։

Ուսումնասիրության համաձայն Ֆեյսբուքի օգտատերերի միայն 4 տոկոսը հրաժարվել է այդ կայքից անձնական պատճառներով։ Մի քանիսն ասել են, որ «հոգնել են հիմար մեկնաբանություններից» եւ «ունեին խելագար ընկերներ, չէին ցանկանում նրանց հետ շփվել»։

Մի քանի շաբաթով Ֆեյսբուքից հրաժարվողների 21 տոկոսն ասել է, որ չափազանց զբաղված է եղել, 10 տոկոսն ասել է, թե կորցրել է հետաքրքրությունը կայքի հանդեպ, 9 տոկոսը ընկերների խանդի կամ բամբասանքների պատճառով, եւ միայն 8 տոկոսն է ասել, որ չափազանց շատ ժամանակ է կայքում անցկացրել եւ ընդմիջման կարիք է զգացել։

Հարցվածների 92 տոկոսը Ֆեյսբուքում անձնական էջ ունեն, եւ նրանց երկու երրորդն ասում է, որ կայքը նրանց կյանքում նույնքան կարեւոր է, որքան մեկ տարի առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG