Մատչելիության հղումներ

Վրաստանում Ստալինի հերթական արձանն են ներկել


Ստալինի արձանի բացումը Վրաստանի Զեմո Ալվանի գյուղում, 21-ը դեկտեմբերի, 2012թ.

Ստալինի արձանի բացումը Վրաստանի Զեմո Ալվանի գյուղում, 21-ը դեկտեմբերի, 2012թ.

Վրաստանում անցած գիշեր Ստալինի հերթական արձանն են ներկել վարդագույն ներկով, այս անգամ` Դիդեբա գյուղում։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, տեղի բնակիչները բողոքել են տեղի ունեցածի կապակցությամբ` այդ արարքի համար մեղադրելով երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը։

Ավելի վաղ խորհրդային բռնապետի արձանները ներկել էին Զեմո Ալվանի եւ Ակուրա գյուղերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG