Մատչելիության հղումներ

Ընտրության օրը զորամասերում իրազեկող ցուցապաստառներ կլինեն


Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները քվեարկության ժամանակ, արխիվ

Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները քվեարկության ժամանակ, արխիվ

Նախագահական ընտրությունների նախաշեմին զինծառայողների շրջանում ընտրական գործընթացների վերաբերյալ իրավական իրազեկվածության բարձրացման նպատակով Հայաստանի պաշտպանության նախարարության, ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության համատեղ նախաձեռնությամբ պատրաստվել են «Ես ընտրում եմ գերագույն գլխավոր հրամանատար» խորագրով ցուցապաստառներ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ցուցապաստառները, որոնք նախագահական ընտրություններին նախորդող շրջանում փակցված են լինելու Հայաստանի Զինված ուժերի բոլոր զորամասերում, հստակ պարզաբանում են զինծառայողների ընտրական իրավունքները եւ պարտականությունները, քվեարկության կարգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG