Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հաստատեց Հայրիկյանի գործով ձերբակալվածների մասին տեղեկությունը


Լուսանկարը` Ազգային անվտանգության ծառայության

Լուսանկարը` Ազգային անվտանգության ծառայության

Երեկ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են «Երեւան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966 թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972 թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը»: Այդ մասին ասված է ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի տարածած պաշտոնական հաղորդագրությունում։

Հաղորդագրության համաձայն` Պողոսյանը եւ Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:

Հանցագործության շարժառիթները ստուգվում են, ԱԱԾ-ն խոստանում է քննության ընթացքի մասին պարբերաբար տեղեկացնել հանրությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG