Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ԱԳՆ-ն` Ղարաբաղի օդանավակայանի մասին


Ստեփանակերտի օդանավակայանը

Ստեփանակերտի օդանավակայանը

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը երեկ Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման թեմային։

«Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում Լեռնային Ղարաբաղում օդանավակայանը շահագործման հանձնելու` Հայաստանի մտադրությանը», - լրագրողի այս հարցին Լուկաշեւիչը, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, այսպես է արձագանքել. - «Այդ հարցը մեկ անգամ չէ, որ լուսաբանվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Կցանկանայի մեջբերում անել 2012 թվականի հուլիսի 13-ի վերջին հայտարարությունից, որում համանախագահները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացման ծրագրերի հետ կապված դիրքորոշումը։ Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Մենք վերստին ստացանք կողմերի հավաստիացումը, որ նրանք ձեռնպահ կմնան քաղաքացիական օդանավերի դեմ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից եւ մտադիր են լուծել այդ հարցը դիվանագիտական ճանապարհով»։

«Այսպիսին է համանախագահների եռյակի` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումը», - ամփոփել է Ալեքսանդր Լուկաշեւիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG