Մատչելիության հղումներ

Ձերբակալվածներ Հայրիկյանի դեմ մահափորձի գործով


Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի վայրը Երեւանի Տպագրիչների փողոցում, 1-ը փետրվարի, 2013թ.
Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի վայրը Երեւանի Տպագրիչների փողոցում, 1-ը փետրվարի, 2013թ.
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվել է երկու մարդ։

Լավատեղյակ նույն աղբյուրի վկայությամբ` ձերբակալվածները հայազգի են։

Հայրիկյանի նկատմամբ հարձակումը տեղի է ունեցել անցած հինգշաբթի օրը` ուշ երեկոյան։ Նախագահի թեկնածու ուղղությամբ արձակվել էր երկու կրակոց, նա աջ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել։

Ինքը նախագահի թեկնածուն անցած շաբաթավերջին ենթադրություն էր հայտնել, որ իր վրա կրակողը հայ չէր։


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG