Մատչելիության հղումներ

Դատախազությունը ընտրություններին առնչվող 13 հաղորդում է ստացել


Գլխավոր դատախազությունը այսօր տեղեկություն է տարածել փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններին առնչվող ՀՀ գլխավոր եւ զինվորական կենտրոնական, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի վարչական շրջանների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազություններում մուտք եղած ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, այդ թվում զանգվածային լրատվության միջոցներում զետեղված հրապարակումների ընդունման, գրանցման ու քննարկման ընթացքի վերաբերյալ:

Ըստ այդմ` փետրվարի 6-ի դրությամբ ստացվել է 13 հաղորդում, որոնցից 5-ին դատախազությունն ընթացք է տվել սեփական նախաձեռնությամբ՝ ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում։

13 հաղորդումից 3-ին տրվել է պարզաբանում, մեկով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, մեկով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 8 հաղորդման քննարկումն ընթացքում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG