Մատչելիության հղումներ

Հիդրոմետը զգուշացնում է` մերկասառույց, բուք...


Այսօր Հայաստանի տարածքում դիտվող տեղումները երեկոյան ժամերից կդադարեն, բացառությամբ` Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի, որտեղ տեղումների դադար սպասվում է գիշերվա առաջին կեսին, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունը։

Փետրվարի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը եւ առավոտյան ժամերին` լեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույց, լեռնանցքներում` գետնաբուք, տեսանելիության անկում, ճանապարհների դժվարանցանելիություն, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, զգուշացնում է Հայհիդրոմետը։

Ըստ նույն աղբյուրի` օդի ջերմաստիճանը առաջիկա երեք օրերին կբարձրանա 4-6 աստիճանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG