Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը հետաձգեց Սաակաշվիլիի ուղերձը


Վրաստանի խորհրդարանի նիստը Քութայիսիում, արխիվ
Վրաստանի խորհրդարանի նիստը Քութայիսիում, արխիվ
Վրաստանի խորհրդարանը քվեների մեծամասնությամբ այսօր ընդունել է որոշում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վաղը նախատեսված ամենամյա ուղերձը անորոշ ժամանակով հետաձգելու մասին։

Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի խոսքերով` որոշումն ընդունվել է նախագահի լիազորությունների սահմանափակման, մասնավորապես` առանց խորհրդարանի համաձայնության կառավարությունը լուծարելու նախագահի իրավունքի վերացման մասին սահմանադրական բարեփոխման շուրջ առկա վեճերի կապակցությամբ։ Ուսուպաշվիլին ասել է, որ նախագահի ամենամյա ուղերձը կընթերցվի միայն այդ տարաձայնությունները համաձայնեցնելուց հետո։

Խորհրդարանի մեծամասնությունն այժմ պատկանում է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» դաշինքին, իսկ Սաակաշվիլիի առաջնորդած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը 2012-ի հոկտեմբերին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում դարձել է խորհրդարանական փոքրամասնություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG