Մատչելիության հղումներ

logo-print

Վրաց նախարարը մտադիր է կապ հաստատել աբխազական կողմի հետ


Ոսկյա թաս Բեդիա վանքից

Ոսկյա թաս Բեդիա վանքից

Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարար Գուրամ Օդիշարիան մտադիր է աբխազական կողմի հետ կապ հաստատել՝ Իլորի, Բեդիա եւ Մոկվի կոթողների վերականգնման հարցով։

«Մենք միշտ փորձել ենք համատեղ վերականգնել այդ կոթողները, որտեղ վրացիներն ու աբխազները միասին աղոթում էին, բայց մեզ չհաջողվեց հասնել վերջնական պայմանավորվածության, քանի որ հարց էր առաջանում, թե որտեղի՞ց Աբխազիայի տարածք մտնեն արտասահմանյան մասնագետները՝ Սոչիի՞ց , թե՞ Վրաստանից», - այս մասին այսօր լրագրողներին հետ զրույցում ասել է վրաց նախարարը։

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը նույնպես վերջերս հայտարարել էր այդ եկեղեցիների վերակառուցման անհրաժեշտության մասին։

Օդիշարիան համոզմունք է հայտնել, որ վրացական կողմին կհաջողվի Աբխազիայի հետ համագործակցության արդյունքում նախկին տեսքին վերադարձնել անորակ ձեւով վերականգնված կոթողները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG