Մատչելիության հղումներ

Վրաստանում ներկել եւ տապալել են Ստալինի կիսանդրին


Իոսիֆ Ստալին, 1922թ.
Իոսիֆ Ստալին, 1922թ.
Վրաստանի Ակուրա գյուղում անհայտ անձինք վարդագույն ներկ են լցրել Իոսիֆ Ստալինի կիսանդրու վրա եւ ցած գլորել այն պատվանդանից։ Այդ մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Լրագրողների հետ զրույցներում տեղացիները բարբարոսություն են անվանել կատարվածը` դա վերագրելով նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության համակիրներին, ովքեր ավելի վաղ դեմ են եղել Ստալինի արձանը գյուղում տեղադրելուն։

Գյուղի ղեկավարությունը դիմել է ոստիկանություն՝ արարքի հեղինակներին գտնելու պահանջով։

Արձանը գյուղում տեղադրվել է անցած տարեվերջին՝ Ստալինի ծննդյանը օրը։

Ավելի վաղ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Կախեթիի շրջանի գյուղերից մեկում, որտեղ նույնպես անհայտ անձինք խորհրդային բռնապետի արձանը ներկել էին վարդագույն ներկով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG