Մատչելիության հղումներ

Կոսովոյի նախագահը հիասթափված է բրյուսելյան հանդիպումից


Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Սերբիայի եւ Կոսովոյի նախագահներ Տոմիսլավ Նիկոլիչի եւ Ատիֆետե Յահյագայի առաջին հանդիպումը 2008 թվականից հետո։

Նախագահները նախ առանձին հանդիպել են Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնի հետ, ապա տեղի է ունեցել նրանց եռակողմ հանդիպումը։

Քննարկվել են Սերբիայից Կոսովոյի անջատման հետեւանքով առաջացած տարաձայնությունների հաղթահարման ուղիները։

Հանդիպումից հետո Նիկոլիչը ասել է, որ Սերբիան Կոսովոյից պահանջում է հրաժարվել անկախությունից։

Յահյագան իր հիասթափությունն է հայտնել` ասելով, թե առաջ շարժվելու փոխարեն Սերբիան գերադասում է կառչած մնալ անցյալում որդեգրած դիրքորոշումից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG