Մատչելիության հղումներ

Նյութեր թեկնածուի հայտարարությունների հիման վրա


Արման Մելիքյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Արման Մելիքյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հայտարարությունների հիման վրա։

Այդ մասին այսօր տեղեկացնում է Ոստիկանության շտաբը, նշելով, որ ըստ փետրվարի 5-ի մամուլի ասուլիսում Մելիքյանի արած հայտարարությունների` վարչական շրջանների վարչակազմերը շենքերի լիազոր ներկայացուցիչների միջոցով տնից տուն են գնում եւ տեղեկություններ հավաքում, այցելել են նաեւ Աջափնյակում բնակվող իր մոր տուն եւ տվյալներ հավաքել, թե տան անդամներից ովքեր են Հայաստանում, ովքեր են մեկնել, նրանց կողմից բաժանված ձեւաթղթերում հարց կա նաեւ, թե արդյոք ընտրողը ձայնը տալո՞ւ է գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Արման Մելիքյանը, ըստ նույն աղբյուրի, հայտնել է նաեւ, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել:

Ավելի ուշ տարածած հաղորդագրությունում նախագահի թեկնածուն հայտնում է, որ այսօր իր նախընտրական շտաբ է այցելել Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննիչը, որին պարզաբանումներ են տրվել։ Մելիքյանը պնդում է, որ որոշ լրատվամիջոցներ «տեղ-տեղ կեղծել, տեղ-տեղ էլ խեղաթյուրել» են հիյալ ասուլիսի ժամանակ իր ասածը։ «Բայց անգամ դա չէ հետաքրքիր, հետաքրքիրն այն է, որ ասուլիսիս վերաբերող բոլոր եղած հրապարակումներից ՀՀ դատախազությանը հետաքրքրել է ակնհայտորեն թխածը», - ասված է նախագահի թեկնածուի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG