Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի ՊՆ-ի պատվիրակությունը այցելել է Վրաստան


Վրաստանի պաշտպանության նախարարության շենքը Թբիլիսիում

Վրաստանի պաշտպանության նախարարության շենքը Թբիլիսիում

Երեկ աշխատանքային այցով Վրաստանում էր Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը եւ այլ պաշտոնատար անձինք:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավարության հետ: Մասնավորապես, Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լեւան Դոլիձեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ հարցերն ու զարգացման հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության խնդիրների եւ հնարավոր զարգացումների շուրջ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակությանը ընդունել է նաեւ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանյան:

Նույն օրը երեկոյան պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիում Հայաստանի դեսպանատանը կազմակերպված` Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 21-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG