Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 11-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանա­պարհ­ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմին­դա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար` ան­վա­շղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG