Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ


Իրանի նավթային պետական ընկերությանը պատկանող նավթահոր Պարսից ծոցում, արխիվ
Իրանի նավթային պետական ընկերությանը պատկանող նավթահոր Պարսից ծոցում, արխիվ
Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ, որոնց նպատակն է սահմանափակել իսլամական հանրապետության հնարավորությունները` եկամուտ ստանալ նավթի վաճառքից:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացմամբ, նոր պատժամիջոցների արդյունքում կրճատվել է այն երկրների ցանկը, որոնք կարող են Իրանից նավթ գնել` չխախտելով պատժամիջոցները:

Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ Իրանի պետական հեռուստաընկերության` IRIB-ի նկատմամբ: Ամերիկյան իշխանությունների փոխանցմամբ` հեռուստաընկերությունը զբաղված է գրաքննությամբ եւ ժամանակ առ ժամանակ հեռարձակում է իրանական բանտերում գտնվող այլախոհների հարցաքննությունները պատկերող տեսանյութեր, որոնք արվել են այդ մարդկանց նկատմամբ կիրառված ճնշումների պայմաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG