Մատչելիության հղումներ

Ոստիկանությունում ընտրախախումների վերաբերյալ 8 դեպք է քննարկվել


Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել է 8 դեպք:

«Այդ դեպքերից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է մեկ նյութ եւ անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետեւանք: Մեկ դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, չորս դեպքերով ոստիկանության նախաքննության եւ հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, մեկ դեպքով Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, իսկ մեկ դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության քննչական վարչությունը», - տեղեկացնում է ոստիկանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG