Մատչելիության հղումներ

Ադրբեջանում փորձում են պաշտոնյաներին արգելել զբաղվել բիզնեսով


Ադրբեջանի Միլի մեջլիսի նիստը, արխիվ
Ադրբեջանի Միլի մեջլիսի նիստը, արխիվ
Ադրբեջանի իշխանությունները օրենսդրական հիմք են ստեղծում բիզնեսով զբաղվող պատգամավորներին ու պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Միլի մեջլիսի քաղաքական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆայել Ջաբրայիլովը հայտարարել է, որ հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվելու են Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, ըստ որոնց` պաշտոնավարմանը զուգահեռ բիզնեսով զբաղվող պաշտոնյաները կարող են ընդհուպ դատապարտվել մինչեւ երկու տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG