Մատչելիության հղումներ

Կահիրեում փորձել են կոշիկ նետել Ահմադինեժադի վրա


Եգիպտոս - Բազմությունը շրջապատել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին Կահիրեի Ալ-Հուսեյն մզկիթի մոտ, 5-ը փետրվարի, 2013թ.

Եգիպտոս - Բազմությունը շրջապատել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին Կահիրեի Ալ-Հուսեյն մզկիթի մոտ, 5-ը փետրվարի, 2013թ.

Կահիրեում անհայտ անձը փորձել է կոշիկ նետել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վրա, երբ Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում երեկ Եգիպտոս այցելած Ահմադինեժադը մարդկանց հետ զրուցելով Ալ-Հուսեյն մզկիթից դուրս է եկել:

Երիտասարդը փորձել է մոտենալ Իրանի նախագահին, այնուհետեւ բացականչելով` «դուք սպանում եք մեր եղբայրներին», նետել է կոշիկը: Նա ձերբակալված է, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` երիտասարդի խոսքում զգացվել է սիրիական հնչերանգ:

Մահմուդ Ահմադինեժադը վերջին երեք տասնամյակների ընթացքում` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումից ի վեր, Իրանի առաջին նախագահն է, ով այցելում է Եգիպտոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG