Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը հանդիպել է համանախագահներին


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Իեն Քելլիի եւ Ժակ Ֆորի հետ:

Ըստ ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջի` քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ու անցած շաբաթ Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ համանախագահների հանդիպման արդյունքները:

«Ես կողմերին կոչ եմ անում ցուցաբերել վճռականություն ու քաղաքական կամք` այդ տարածաշրջանում ի վերջո խաղաղություն հաստատելու համար», - ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը` իր լիակատար աջակցությունը հայտնելով Մինսկի խմբի ջանքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG