Մատչելիության հղումներ

Իվանիշվիլի. «Ալասանիան չի համապատասխանում նախագահի էտալոնին»


Վրաստան - Խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի ղեկավարներ Բիձինա Իվանիշվիլին եւ Իրակլի Ալասանիան նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, Թբիլիսի, 9-ը հոկտեմբերի, 2012թ.
Վրաստան - Խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի ղեկավարներ Բիձինա Իվանիշվիլին եւ Իրակլի Ալասանիան նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, Թբիլիսի, 9-ը հոկտեմբերի, 2012թ.
Վրաստանի վարչապետ, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին չի կարծում, թե պաշտպանության նախարար, նախկին փոխվարչապետ Իրակլի Ալասանիան համապատասխանում է նախագահական էտալոնին։ Այդ մասին նա հայտարարել է այսօր Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ` հավելելով. - «Այդպես ես եմ մտածում, սակայն եթե մեր թիմում մտածեն այլ կերպ, այնժամ կտեսնենք»։

Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ երկրի նախագահի պաշտոնը պատշաճ է համարում խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեի համար։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Իվանիշվիլին ասել է նաեւ, որ Ալասանիային չի տեսնում ընդդիմության շարքերում եւ չի կարծում, թե նա ներկայումս կամ մոտ ապագայում կհեռանա ընդդիմություն։

«Անշուշտ, Ալասանիան, ինչպես եւ Վրաստանի բոլոր քաղաքացիները, իսկ ես, ինչպես գիտեք, ժողովրդավար եմ, իրավունք ունի ընտրել իր ճանապարհը եւ եթե որոշի դուրս գալ [«Վրացական երազանք] կոալիցիայից` դա նրա իրավունքն է», - նշել է Վրաստանի վարչապետը` շարունակելով, թե այդ դեպքում Ալասանիան պետք է պահպանի որոշակի կանոններ, դուրս գա կոալիցիայից եւ գնա իր ճանապարհով։

Տարեսկզբին Իրակլի Ալասանիան հայտարարել էր, թե չի բացառում «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից իր առաջադրումը երկրի նախագահի պաշտոնում։ Երեւանում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում, մինչդեռ, Բիձինա Իվանիշվիլին ասաց, որ կոալիցիան այդ հարցը չի քննարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG