Մատչելիության հղումներ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այսօր ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե: Սա Իրանի նախագահի առաջին այցն է Եգիպտոս 1979 թվականից ի վեր:

Կահիրեում Ահմադինեժադը մասնակցելու է Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, կհանդիպի Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Եգիպտոսի նախագահը Ահմադինեժադին դիմավորել է օդանավակայանում եւ դրանից անմիջապես հետո երկու առաջնորդները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ ինչպես վերջ դնել Սիրիայում արյունահեղությանը:

Երկու նախագահների դիրքորոշումները Սիրիայի հարցում տարբերվում են, Իրանի նախագահը Սիրիայում Բաշար Ասադի իշխանության պահպանման կողմնակիցն է, մինչդեռ Մուրսին պաշտպանում է Սիրիայի ընդդիմությանը:

Կահիրեի հետ պաշտոնական Թեհրանի հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ Եգիպտոսը 1980 թվականին խաղաղության համաձայնագիր է կնքել Իսրայելի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG