Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի սահմանապահները երկու իրանցու են վիրավորել


Ադրբեջան - Իրանի հետ սահմանը Աստարայի շրջանում
Ադրբեջան - Իրանի հետ սահմանը Աստարայի շրջանում
Պաշտոնական Թեհրանը տեղեկատվություն է տարածել, համաձայն որի` Իրանի երկու քաղաքացիներ վիրավորվել են ադրբեջանցի սահմանապահների կողմից։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակման ծառայության (IRIB) տեղեկատվությունը, իրանական Փարսաբադ քաղաքի սահմանապահ ուժերի գնդի հրամանատար Էրդեշիր Ջավանշիրը հայտարարել է, որ վիրավորվածները Փարսաբադից ոչ հեռու գտնվող Փիրեյվանլի գյուղի բնակիչներ են։ Իրանցի գյուղացիները սահմանը խախտել էին Արաքս գետում ձուկ բռնելու նպատակով, իսկ ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել նրանց վրա։ Վիրավորված իրանցիները կարողացել են լքել տվյալ տարածքը եւ ներկայումս բուժում են ստանում Փարսաբադի հիվանդանոցում։

1news.az-ը, մինչդեռ, վկայակոչելով «ռազմական աղբյուրներից» ստացած տեղեկատվությունը, հաղորդում է, թե Ադրբեջանի տարածք թափանցած իրանցիները զինված էին, չեն ենթարկվել ադրբեջանցի սահմանապահների հրահանգին, դիմադրություն են ցույց տվել եւ կրակ բացել սահմանապահների վրա, ինչից հետո վերջիններս պատասխան միջոցներ են ձեռնարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG