Մատչելիության հղումներ

logo-print

Վահրամ Մարտիրոսյան․ Հայրիկյանի որոշումը մեծ հարված էր մյուս թեկնածուներին


Հայաստան -- Ոստիկանական մեքենան՝ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի վայրում, Երեւան, 1-ը փետրվարի, 2013թ․

Հայաստան -- Ոստիկանական մեքենան՝ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի վայրում, Երեւան, 1-ը փետրվարի, 2013թ․

Հունվարի 31-ին իր դեմ իրականացված մահափորձի հետեւանքով վիրավորված Պարույր Հայրիկյանի որոշումը՝ չդիմել Սահմանադրական դատարան եւ չհետաձգել ընտրական գործընթացը, մեծ հարված էր մյուս թեկնածուներին, նաեւ՝ հենց ընտրական գործընթացին, համոզված է արձակագիր Վահրամ Մարտիրոսյանը։

Այսօր նա «Հայելի» ակումբում հրավիրած քննարկմանը նա իր այս խոսքերը այսպես մեկնաբանեց՝ խորհրդարանական այլընտրանքային երեք ուժերը նախագահի թեկնածու չեն առաջադրել եւ հիմա առաջադրված թեկնածուների համար ռեալ հնարավորություն էր ստեղծվում առավել երկարաձգել եւ ժողովրդին տեղ հասցնել իրենց ծրագրերն ու խոսքը, բայց Հայրիկյանը, որն ասում էր, թե ընտրարշավի յուրաքանչյուր օրն ավելացնում է իր իսկ ձայները, չգնաց այդ քայլին, չերկարաձգեց ընտրական գործընթացը, այսպիսով սասանելով ժողովրդի վստահությունն իր հանդեպ։

Վահրամ Մարտիրոսյանը շեշտեց, որ Պարույր Հայրիկյանը, ըստ էության, այս հայտարարությամբ ազդարարեց նաեւ, որ նպատակ չի ունեցել այս ընտրություններում հաղթել եւ դառնալ նախագահ։

«Հայրիկյանը մի անգամ արդեն արեց այդպիսի բան, երբ Սահմանդրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովը ղեկավարելով Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ այն ժամանակ, երբ ընդդիմադիր մեծ ալիք կար, ըստ էության, պահեց իշխանության կողմը, ուժեղի կողմը եւ զոռբայի կողմը, եւ դրա արդյունքն էր, որ նա այս ընտրարշավը սկսեց երեւի 1 տոկոսանոց վարկանիշով», - հայտարարեց Մարտիրոսյանը։

Քննարկման մյուս մասնակիցը՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ռեկտոր Արմեն Մազմանյանը, գոհ է, որ Պարույր Հայրիկյանը չի գնացել ընտրական գործընթացը երկարաձգելու քայլին, որովհետեւ այդ երկարաձգման ժամանակ, ասում էր, իրավիճակի դեստաբիլիզացիայի իրական կռվաններ կարող էին ի հայտ գալ։

«Երեւի այդքան խոհեմություն ունեցավ եւ հաշվարկել կարողացավ պարոն Հայրիկյանը, որ իր այս տոկոսային իմիջը հավերժ չի կարող տեւել եւ պետք չէ ուշացնել։ Ես վախենում էի, ընդամենը, 14 օր ժամանակից, որովհետեւ ինձ ով ինչ ուզում է ասի՝ նպատակ չի եղել պարոն Հայրիկյանին սպանել։ Այդպիսի նպատակները իրագործում են այլ կերպ։ Նպատակ է եղել այն, ինչ արել են», - հավելեց ԵԹԿՊԻ ռեկտորը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG