Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին կայցելի Թուրքիա


Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, 5-ը փետրվարի, 2013թ.
Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, 5-ը փետրվարի, 2013թ.
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին փետրվարի 14-ին կայցելի Թուրքիա։ Այդ մասին նա հայտնել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Իվանիշվիլին նշել է, որ այցի ընթացքում պատրաստվում է հանդիպել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ։

Վրաստանի վարչապետը ասել է նաեւ, որ երկու երկրները սերտ համագործակցություն ունեն, եւ այն պետք է շարունակվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG