Մատչելիության հղումներ

Carrefour-ը «շարունակում է վերլուծել հայաստանյան շուկան»


Carrefour հիպերմարկետը Մոսկվայում

Carrefour հիպերմարկետը Մոսկվայում

Carrefour առեւտրանիշի զարգացման իր ռազմավարությանը համապատասխան` Մերձավոր Արեւելքում տվյալ առեւտրանիշով աշխատող արաբական «Մաջիդ Ալ-Ֆութաիմ» խումբը «շարունակում է վերլուծել հայաստանյան շուկան եւ նպատակ ունի իր առաջին խանութը բացել առաջիկա 12 ամիսներին»։ Այդ մասին հայտնել են «Մաջիդ Ալ-Ֆութաիմ»-ից` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին։

Հայաստանյան մամուլը գրում է, թե երկրում Carrefour-ի խանութների բացմանը խոչընդոտում են որոշ օլիգարխներ եւ ներկրողներ։

Նշենք նաեւ, որ Carrefour-ի գովազդային վահանակները դեռեւս ամիսներ առաջ են տեղադրվել «Դալմա Գարդեն Մոլ» համալիրում։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG