Մատչելիության հղումներ

Ռիչարդոնե. «Ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ը եւ Թուրքիան է՛լ ավելի են մերձեցել»


Ֆրենսիս Ռիչարդոնե, արխիվ

Ֆրենսիս Ռիչարդոնե, արխիվ

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեն կարծիք է հայտնել, որ անցյալ շաբաթ Անկարայում ամերիկյան դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունից հետո թուրք - ամերիկյան հարաբերությունները է՛լ ավելի են խորացել՝ հակառակ ահաբեկիչների սպասելիքների:

Ռիչարդոնեի խոսքով՝ ահաբեկչությունից հետո Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների համագործակցությունը եւ միմյանց հետ աշխատելու միտումն ավելացել է, եւ երկու պետություններն է՛լ ավելի են մերձեցել:

Պայթյունը տեղի է ունեցել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան հսկիչ անցակետում, երբ ինքնասպան ահաբեկիչը գործի է գցել պայթուցիկ սարքը: Ահաբեկչից բացի զոհվել է դեսպանատան անվտանգության աշխատակիցներից մեկը, եւս երկուսը վիրավորվել են:

Ռիչարդոնեն խոստացել է, որ երկու երկրների համագործակցությունը ռազմական, անվտանգության եւ դիվանագիտական ոլորտներում աճելու է՝ խթանելով ներկայիս միասնական պայքարը ահաբեկչության դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG