Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր Ադրբեջան է ժամանել Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը։

Ինչպես տեղեկացնում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչությունը, այս տարվա իր առաջին այցի ընթացքում Լեֆորը Բաքվում քննարկելու է Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի վերագործարկման խնդիրը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ Եվրամիություն - Ադրբեջան հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։

Նախատեսված են Եվրամիության հատուկ ներկայացուցչի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ այլ պաշտոնյաների հետ, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը «բացառված չէ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG