Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել են Ռիչարդ երրորդի աճյունի մնացորդները


Մեծ Բրիտանիա - Լեյսթերի համալսարանի գիտնականները ներկայացնում են իրենց հետազոտությունների արդյունքները, 4-ը փետրվարի, 2013թ.
Մեծ Բրիտանիա - Լեյսթերի համալսարանի գիտնականները ներկայացնում են իրենց հետազոտությունների արդյունքները, 4-ը փետրվարի, 2013թ.
Բրիտանական Լեյսթերի համալսարանի հնագետները հայտարարել են, որ նախորդ տարի Լեյսթեր քաղաքի ավտոկայանատեղիներից մեկում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված աճյունի մնացորդները պատկանում են Անգլիայի թագավոր Ռիչարդ երրորդին:

Ըստ գիտնականների, աճյունի մնացորդների ԴՆԹ-ի ուսումնասիրություններն են հաստատել, որ դրանք իսկապես Ռիչարդ երրորդինն են, ով սպանվել է 1485 թվականին մարտի ժամանակ:

Շեքսպիրի համանուն պիեսում Ռիչարդ երրորդը ներկայացված է որպես բռնակալ, ինչը, սակայն, պատմաբանները վիճարկում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG