Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի բանակի 39 զինվորներ միասին լքել են մայրաքաղաք Բիշքեկում տեղակայված զորամասը:

Ինչպես երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել են դասալիք զինվորների հարազատները, զինվորները հեռախոսով իրենց պարզաբանել են, որ դասալքության պատճառը գումարտակի հրամանատարն է, եւ միայն նրա պաշտոնանկության դեպքում կվերադառնան զորամաս:

Հաղորդվում է, որ դասալիք բոլոր զինվորները պետք է զորացրվեն ամռանը: Նրանց գտնվելու վայրն այս պահին հայտնի չէ:

Զինվորներին նվաստացնելու դեպքեր ղրղըզական բանակում նախկինում հաճախ են արձանագրվել, սակայն այս դեպքը արտառոց է միանգամից զորամասը լքած զինծառայողների թվով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG