Մատչելիության հղումներ

logo-print

Մեղադրանքներ ադրբեջանցի ընդդիմադիրներին


Ադրբեջան - Իրադարձությունները Իսմայիլիում, 24-ը հունվարի, 2013թ.

Ադրբեջան - Իրադարձությունները Իսմայիլիում, 24-ը հունվարի, 2013թ.

Ադրբեջանի ընդդիմության երկու առաջնորդներ երկուշաբթի օրը մեղադրվել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցության նախագահի տեղակալ Թոֆիկ Յաղուբլուին եւ Իրական շարժման ղեկավար Իլքար Մամադովին սպառնում է խոշոր տուգանք կամ մինչեւ երեք տարվա ազատազրկում, եթե նրանց մեղքը հաստատվի:

Մեղադրանքները կապված են Իսմայիլի քաղաքում անցած ամիս տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի հետ, երբ քաղաքի հազարավոր բնակիչներ պահանջում էին շրջանի ղեկավարի հրաժարականը:

Այդ իրադարձությունների հաջորդ օրը Իսմայիլիում էին եղել նաեւ ընդդիմության առաջնորդներ Յաքուբլուն ու Մամադովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG