Մատչելիության հղումներ

Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է բանակցել


Ահմեդ Մոազ ալ-Խաթիբ, արխիվ
Ահմեդ Մոազ ալ-Խաթիբ, արխիվ
Սիրիական ընդդիմության առաջնորդը կոչ է արել երկրի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին` ընդունել խաղաղ բանակցություններ վարելու առաջարկը:

Սիրիական ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Մոազ ալ-Խաթիբը երկուշաբթի օրը հայտարարել է, որ առաջարկը նպատակ ունի դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում եւ օգնել Ասադին խաղաղ հեռանալ:

Նախորդ շաբաթ արված առաջարկից բացի, սիրիական ընդդիմության ղեկավարը ասել է, որ պատրաստ են բանակցել Բաշար Ասադի հետ այն պայմանով, որ իշխանություններն ազատ արձակեն մոտ 160 հազար ձերբակալվածների:

Անցած ամիս Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր ընդդիմադիր խմբավորումների հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին, սակայն բացառել էր հանդիպումը Սիրիական ազգային կոալիցայի հետ, քանի որ, ըստ Ասադի, այն աջակցում է զինյալ ապստամբներին, որոնք դեմ են Սիրիայի իշխանություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG