Մատչելիության հղումներ

Ոստիկանապետն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը


Փետրվարի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային եւ նրան ուղեկցող անձանց:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը վերահաստատել է նախագահի թեկնածուների և նախընտրական հավաքների անվտանգությունն ապահովելու՝ ոստիկանության հանձնառությունը ու հավաստիացրեց, որ ամեն ինչ է արվում միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:

Տրայան Հրիսթեան գոհունակություն է հայտնել ոստիկանության ձեռնարկած քայլերի առնչությամբ եւ հետագա համագործակցության ու աջակցության պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG