Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ. «Ադրբեջանը Փարիզում առաջարկ չի արել»


Հայաստանի արտգործնախարարության շենքը
Հայաստանի արտգործնախարարության շենքը
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահների փարիզյան վերջին հանդիպմանը որեւէ առաջարկ ադրբեջանական կողմը չի արել։ Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ հակադարձելով Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի պնդմանը, թե հայկական կողմը Փարիզում անցյալ շաբաթ կայացած հանդիպման ժամանակ իբր մերժել է պաշտոնական Բաքվի կողմից արված ինչ-որ առաջարկներ։

«Ավելին, այդ հանդիպման վերաբերյալ նախարարների ու համանախագահների կողմից համաձայնեցված հնգակողմ մամլո հաղորդագրությունը մինչ այսօր ադրբեջանական կողմը չի տեղադրել ԱԳՆ-ի կայքում», - արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է Բալայանը ի պատասխան News.am լրատվական կայքի հարցի։ - «Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո խոսնակը փորձում է այդ հանդիպման մասին մատուցել իրենց շինծու մեկնաբանությունը։ Նույնը պատահել էր նախորդ փարիզյան հանդիպման համաձայնեցված հաղորդագրության հետ։ Դա ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական կողմին այդքան բնորոշ սեփական հանրության աչքերին թոզ փչելը»։

«Մեկ բան Ադրբեջանի փոխարտգործնախարարը ճիշտ է ասում. Փարիզում Հայաստանի արտգործնախարարի մոտեցումները չէին տարբերվում նախկինում արտահայտած մոտեցումներից։ Դա բնական է, Հայաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է համահունչ եռանախագահների կողմից արտահայտված միջազգային հանրության մոտեցումներին։ Իսկ ադրբեջանական կողմը համառորեն շարունակում է մերժել կամ փորձում է ռեւիզիայի ենթարկել եռանախագահների ներկայացրած բոլոր առաջարկները, ինչը կրկնվեց նաեւ Փարիզում կայացած վերջին հանդիպման ընթացքում», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG