Մատչելիության հղումներ

logo-print

Վազգեն Սարգսյանի եղբայրը ընտրելու է Սերժ Սարգսյանին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քարոզարշավի ժամանակ, արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քարոզարշավի ժամանակ, արխիվ

Արարատում Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը մասնակցում էր սպարապետ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաեւ ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք իր ներկայությունը հանդիպմանը նշանակում է, որ որոշել է, թե ում է տալու իր ձայնը, Արմեն Սարգսյանը պատասխանեց․ - «Միանշանակ Սերժ Սարգսյանին, որովհետեւ ուրիշ ավելի հզոր թեկնածուի ես չեմ տեսնում, որը կարող է մեր երկիրը այս վիճակից հանել, մարդը գործ է արել, հասել է գործի այն պահին, որ պետք է շարունակվի։ Կիսատ թողնելը չեմ կարծում, որ նպատակահարմար է»։

Հարցին, թե կոնկրետ ինչի՞ է հասել Սերժ Սարգսյանը, Արմեն Սարգսյանը պատասխանեց․ - «Ինչո՞ւ եք դու մենակ վատը տեսնում, շատ լավ բաներ կան, որ դուք չեք ուզում տեսնել։ Եկեք չխորանանք, թե կոնկրետ ինչ»։

Հարցին, թե ընտրությունների վերաբերյալ Արամ Սարգսյանի հայտարարությունների մասին ինչ կարծիք ունի, Արմեն Սարգսյանը պատասխանեց․ - «Նա իմ եղբայրն է, արյունը երբեք ջուր չի դառնում։ Մենք տարբեր հայացքներ ունենք քաղաքականության առումով։ Ես այսօր ընտրում եմ Սերժ Սարգսյանին, եւ դա մեկնաբանելու կարիք չկա»։

Նա հավելեց, որ բոլոր արարատցիներին կոչ է անելու ընտրել Սերժ Սարգսյանին։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG