Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահի եւ խոսնակի միջեւ վիճաբանություն՝ Իրանի խորհրդարանում


Իրան -- Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ելույթ է ունենում խորհրդարանում, Թեհրան, 3-ը փետրվարի, 2013թ․

Իրան -- Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ելույթ է ունենում խորհրդարանում, Թեհրան, 3-ը փետրվարի, 2013թ․

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկրի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի ընտանիքին մեղադրել է կոռուպցիայի մեջ։

Կիրակի օրը Ահմադինեժադը ելույթ է ունեցել խորհրդարանում ի պաշտպանություն իր նախարարների, ում դեմ խորհրդարանը իմփիչմենթի գործընթաց է սկսել։ Իրանի նախագահը խորհրդարանականներին է ներկայացրել Ալի Լարիջանիի եղբոր՝ Ֆազել Լարիջանիի խոսակցության գաղտնի ձայնագրությունը, որը Ահմադինեժադի խոսքով, ապացուցում է, որ Լարիջանիի ընտանիքի հասցեին իր հնչեցրած մեղադրանքները։

Լարիջանին, ով համարվում է նախագահի պաշտոնի ամենամեծ հնարավորություններ ունեցող հավակնորդը, ի պատասխան ասել է, որ Իրանի նախագահը դադարեցրել է իր աջակիցների դեմ քրեական գործերը։

Երկու անգամ անընդմեջ նախագահ ընտրվելուց հետո Ահմադինեժադը այլեւս չի կարող իր թեկնածությունն առաջադրել հունիսին անցկացվելիք նախագահական ընտրություններում, սակայն վերլուծաբանների կարծիքով, Իրանի գործող նախագահը քայլեր է ձեռնարկում լիազորությունները վայր դնելուց հետո էլ երկրի քաղաքական կյանքում իր ազդեցությունը պահպանելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG