Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Ռուսաստանին առաջարկել է կարգավորել հարաբերությունները


ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդեն

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանին առաջարկել է կարգավորել հարաբերությունները։

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի փոխանցմամբ, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Մյունխենում նման առաջարկ է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։

Մյունխենից ստացված լուրեր համաձայն, երկու գերտերությունները նախատեսում են համաձայնագիր ստորագրել զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը կանխելու վերաբերյալ։

Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները վերջին շրջանում սրվել են՝ մասնավորապես Սիրիայի խնդրի շուրջ տարաձայնությունների եւ ԱՄՆ Սենատում ռուսաստանցի պաշտոնյաների համար պատժամիջոցներ սահմանող Մագնիտսկու օրինագծի ընդունումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG