Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայում գլխին ստացած հարվածից երիտասարդ ամերիկուհի է մահացել


Ստամբուլի ոստիկանապետ Հուսեյն Քապկինը վստահություն է հայտնել, որ 33-ամյա ամերիկուհի Սարայ Սիերան մահացել է գլխին ստացած հարվածից։

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Նյու Յորքի բնակիչ Սիերայի մահվան կապակցությամբ 11 մարդ է բերման ենթարկվել։

Երկու երեխաների մայր Սարայ Սիերան Թուրքիա էր եկել հունվարին, նա սիրողական լուսանկարչությամբ էր զբաղվում։ Ամերիկուհին անհետացել էր հունվարի 21-ից։

Նրա մարմինը հայտնաբերվել էր շաբաթ օրը՝ Ստամբուլի հնադարյան կիսավեր պարիսպների մոտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG