Մատչելիության հղումներ

Թուրքական ձախ խմբավորումը` ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման հեղինակ


Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան շենքը հարձակումից վայրկյաններ անց, Անկարա, 1-ը փետրվարի, 2013թ.

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան շենքը հարձակումից վայրկյաններ անց, Անկարա, 1-ը փետրվարի, 2013թ.

Թուրքիայի ձախակողմյան մի կազմակերպություն այսօր ստանձնել է նախօրեին Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատան վրա հարձակման պատասխանատվությունը։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` «Հեղափոխական ժողովրդի ազատագրման բանակ-ճակատ» (DHKP-C) կոչվող խմբավորումը, որը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված ԱՄՆ-ի եւ Թուրքիայի կողմից, համացանցում հրապարակած հայտարարությունում պաշտոնական Վաշինգտոնին մեղադրում է Թուրքիային որպես «ստրուկ» օգտագործելու մեջ, ինչպես նաեւ զգուշացնում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, թե նա եւս թիրախ է։

Անկարայում ամերիկյան դեսպանատան հյուպատոսական բաժնի մասնաշենքի վրա հարձակման հետեւանքով զոհվել են ինքնասպան ահաբեկիչը եւ դիվանագիտական առաքելության անվտանգության մի աշխատակից, կան բազմաթիվ վիրավորներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG