Մատչելիության հղումներ

Քննիչները հարցաքննում են Թբիլիսիի քաղաքապետին


Գիգի Ուգուլավա, արխիվ
Գիգի Ուգուլավա, արխիվ
Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանում ֆինանսների նախարարության քննիչը եւ դատախազը հարցաքննում են քաղաքապետ Գիգի Ուգուլավային։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Թբիլիսիի քաղաքապետը նախօրեին հայտարարել էր, թե զբաղվածության պատճառով չի կարող հարցաքննության համար գնալ ֆինանսների նախարարություն, եւ քննիչներին էր հրավիրել քաղաքապետարան։ Քննիչները ընդունել են նրա առաջարկը` ասելով, թե պատրաստ են անցկացնել հարցաքննությունը այնտեղ, որտեղ կարելի է տեղեկատվություն ստանալ տվյալ գործով։

Ուգուլավային հարցաքննում են որպես վկա Թբիլիսիի բյուջեից 5 միլիոն լարի (շուրջ 3 միլիոն դոլար) վատնելու գործով։ Քննության պնդմամբ` այդ միջոցները տրամադրվել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» ներկայումս ընդդիմադիր կուսակցության ակտիվիստներին, որոնք ձեւակերպված էին քաղաքի սանմաքրման ծառայությունում, թեեւ երբեք չեն զբաղվել աղբահանությամբ։

Ուգուլավան Սաակաշվիլիի զինակիցներից է, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG