Մատչելիության հղումներ

Նորաստեղծ կուսակցությունը ցանկանում է կրճատել պատգամավորների թիվը


Հայաստանի Ազգային ժողովը նիստի ժամանակ, արխիվ
Հայաստանի Ազգային ժողովը նիստի ժամանակ, արխիվ

«Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչների համոզմամբ` Հայաստանում պետք է կրճատել նաեւ նախարարությունների թիվը:

«Առաքելություն» կուսակցության նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանի կարծիքով` Հայաստանը լուրջ փոփոխությունների կարիք ունի:

Մեծամասամբ երիտասարդներից կազմված կուսակցության անդամները հավաստիացնում են, որ ոչ թե իրենց համար քաղաքական կարիերա են փորձելու ստեղծել, այլ տարարծելու են գաղափարները: Իրենց առաքելությունը համարում են ազատ, իրավատեր եւ հպարտ քաղաքացի ունենալը:

Այսօր տեղի ունեցավ նորաստեղծ կուսակցության առաջին համագումարը, որտեղ քննարկվեցին մի քանի կուսակցական հարցեր, եղան ելույթներ: Կես ժամ տեւած համագումարի ժամանակ ընտրվեց կուսակցության քաղխորհրդի կազմը: Որոշում կայացվեց, որ պետք է դիմել համապատասխան պետական մարմիններին` կուսակցությունը գրանցելու համար:

Նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշում «Առաքելություն»-ում նախօրոք են կայացրել, չեն սատարում ոչ մի թեկնածուի, բայցեւ դատապարտում են նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Առաջիկայում նախատեսում են մասնակցել բոլոր տեսակի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իսկ ապագայում պատրաստվելու են խորհրդարանական ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG