Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են


Այսօր ժամը 14-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզի Սոտք - Քարվաճառ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի շրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթեւեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG