Մատչելիության հղումներ

logo-print

Շաբաթվա ընթացքում շփման գծում հրադադարը խախտվել է 250 անգամ


Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները առաջնագծում, արխիվ

Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները առաջնագծում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 27-ից փետրվարի 2-ը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն», - ասված է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG