Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա»


Հայաստանը նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ այցելեց երեկ երեկոյան իրականացված մահափորձի հետեւանքով վիրավորված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին:

«Այս զազրելի հանցագործությունը ուղղված է ոչ միայն Պարույր Հայրիկյան նախագահի թեկնածուի, ոչ միայն Պարույր Հայրիկյան պետական գործչի, այլ նաեւ մեր պետականության դեմ», - Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում Հայրիկյանի հետ տեսակցելուց հետո դիմելով լրագրողներին՝ ասաց Հանրապետության նախագահը, - «Ակնհայտ է, որ նրանք, ովքեր կանգնած են հանցագործության հետեւում, նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա»:

Հայաստանի նախագահը վստահություն հայտնեց, որ կարճ ժամանակում Պարույր Հայրիկյանը կապաքինվի: Նա նաեւ հայտարարեց, որ իրավապահ մարմինները ամեն ինչ անելու են, որպեսզի բացահայտեն հանցագործներին:

«Բոլորին խնդրեք Պարույրին առողջություն մաղթեն», - եզրափակեց նախագահը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցը, թե արդյոք ընտրությունները հետաձգվելո՞ւ են, Սերժ Սարգսյանը անպատասխան թողեց:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG